Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի Անկախության օրվան ընդառաջ շնորհավորական նամակ է հղել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությանը:
«Նամակում նշվում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված աջակցության մասին»,- ասել է արտգործնախարարը:
Բացի այդ Թրամփը Վրաստանին երախտագիտություն է հայտնել համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ներդրման համար: