Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին թույլ է տվել ամբողջությամբ գաղտնազերծել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի երկամյա հետաքննության արդյունքները: Թրամփի որոշման մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն՝ իր թվիթերյան միկրոբլոգում, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նախագահն այսպիսով ցանկանում է այնպես անել, որ ԱՄՆ քաղաքացիներն իմանան «ռուսական գործի» վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը:
Նշենք, որ հետաքննությունը վերաբերում էր 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: