ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր վայրերում մասնակցում է տարբեր զորավարժությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով սոցցանցերում հայտնված այն տեղեկություններին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Նուբարաշեն։
«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: