Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչը 2001 թականին նրա առջև բացել է եվրոգոտու ուղին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը գերմանական Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Արժութային միությունը պետք է ամուսնությունից ավելի հուսալի լինի, այլապես ոչ ոք չի հավատա դրան: Հենց այդ պատճառով, նախքան որևէ երկրի եվրոգոտի ընդունելը, անհրաժեշտ է ամեն ինչ ավելի հանգամանորեն ստուգել, քան ստուգում էին նախկինում: Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը 2001 թվականին եվրոգոտու անդամ է դարձել վիճակագրական նյութերի կեղծումից հետո»,- ասել է Յունկերը:
Հունաստանի կողմից պետական պարտքի վիճակագրական տվյալները կեղծվել են նաև հետագայում, ինչը հանգեցրել է եվրագոտուն սուվերեն պարտքի ճգնաժամին 2010-2014 թվականներին: