Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00 փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:
Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարությունը կոչ է անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: