ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության սրման առնչությամբ, հաղորդում է News.am-ը:
Լրացուցիչ զորքերը կներառեն Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների: