Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Բելկուր հրապարակի հարևանությամբ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նախնական տվյալների համաձայն տուժել է 13 մարդ: Ինչպես արձանագրել են շրջակայքի տեսախցիկները, պայթուցիկը տեղադրել է հեծանվով տեղանքին մոտեցած մի տղամարդ` 30-35 տարեկան: Այժմ նրան փնտրում է ոստիկանությունը: Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ առայժմ չպետք է շտապել գնահատական տալ կատարվածին: Լիոնի հակաահաբեկչական դատախազությունը սկսել է հետաքննությունը: