Քալիֆորնիայի Վեհաժողովը հավանության է արժանացրել օրենքը, որը Քալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպություններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարության հետ կապ ունեցող ընկերություններում։
Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում չեղարկեն վերը նշված ցանկացած ներդրում:
Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության համար իր պայքարին սատարելու համար: