Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է «Իզվեստիա» թերթի թղթակցին

15:28     25 մայիսի, 2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Գրիգորի Կլիմովին ներառել «սև ցուցակում»։

Պատրվակը, ինչպես և ընդունված է, ուղևորությունն է Լեռնային Ղարաբաղ։ «Մենք որոշ կասկածներ ունեցանք այս հաշվով։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք հարցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը։

«Իզվեստիա»-ն իր կայքում ուրբաթ հրապարակել էր «Խրախճանք պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի հետո» հոդվածը, որի հեղինակն է Գրիգորի Կլիմովը։


© armedia.am