ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն գոլֆ են խաղացել, այնուհետև մեկնել են դիտելու սումոյի առաջնություն:
Երկու առաջնորդները գոլֆ են խաղացել Տոկիոյի մոտակայքում՝ Թիբեի Mobara Country Club-ում: Ավելի ուշ Սինդզո Աբեն թվիթերյան իր էջում Թրամփի հետ սելֆի է հրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա պետական այցով: Այցը կտևի մինչև մայիսի 28-ը: Այցի հիմնական մասը սկսվելու է երկուշաբթի՝ մայիսի 27-ին: Երկուշաբթի նա հանդիպելու է նաև Ճապոնիայի նոր կայսեր հետ: