Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն է
Այսօր՝ մայիսի 26-ին, Եվրամիության անդամ 28 երկրներից 21-ում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրություններըը: ԵՄ անդամ մնացած 7 երկրներում՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լատվիայում և Մալթայում քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը:
Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն է: Եվրամիության բոլոր երկրների քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում կհրապարակվեն այսօր՝ մայիսի 26-ի երեկոյան՝ անկախ քվեարկության անցկացման օրից: Այս մասին փոխանցում է Euronews-ը:
Ընտրությունների արդյունքում 2019-2024թթ. պաշտոնավարման համար կընտրվի 751 պատգամավոր: Յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը հաշվարկվում է ըստ տվյալ երկրի բնակչության թվաքանակի: Ամենաշատ մանդատ կստանա Գերմանիան՝ 96, ամենաքիչը՝ 6 մանդատ, կստանան Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը:
Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով փոփոխություն է կրելու նաև Եվրոպական հանձնաժողովի կազմը: