ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,- ասել է ԱԳ նախարար Մնացականյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան Իի Երևան կատարած այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել երկու միջազգային և մեկ ոչ միջազգային համաձայնագիր: