Այսօր Եվրոպայի օրվա ամփոփիչ տոնակատարությունը Երևանում մեկնարկել է Սկանդինավյան քայլքով, որին մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտասկին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության պատվիրակության Facebook-յան էջից:
“Եվրոպայի օրը Երևանում է:
Եվրոպայի օրվա ամփոփիչ տոնակատարությունը Երևանում մեկնարկեց Սկանդինավյան քայլքով ԵՄ դեսպան Պյոտր Սվիտասկիի մասնակցությամբ: Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքից մասնակիցներն անցան 4000 քայլ՝ Եվրոպայի օրվա երևանյան տոնակատարությունը նշելով սպորտային լավ տրամադրությամբ:
ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլորին ու մրցանակներ հանձնեց ամենաերիտասարդ ու ամենատարեց մասնակիցներին:
Շնորհավոր Եվրոպայի օրը:", - ասված ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում: