Եվրոպական Միության անդամ երկրներում մայիսի 23-26-ն ընթացող Եվրախորհրդարանի ընտրություններին ընտրողների մասնակցության տոկոսն առաջին անգամ պատմության մեջ բարձրացել է և հասել 51%-ի: Եվրախորհրդարանի առաջին`1979թ. կայացած ուղիղ ընտրություններին այն կազմել է մոտ 62% և շարունակ նվազելով հասել է 42.61% 2014 թվականին:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայացվում են ԵՄ 27 անդամ երկրներում կայացած ընտրուոթյունների նախնական արդյունքները՝ բացի Մեծ Բրիտանիայից: Նրա խոսքերով՝ մասնակցության տոկոսը ներկայացնող թիվը կարող է փոխվել, երբ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-ին անցկացված ընտրությունների արդյունքները ևս հաշվի առնվեն: Այն կարող է նվազել մինչև 48% կամ բարձրանալ մինհչև 53%:
"27 երկրներում մասնակցության տոկոսը գնահատվում է 51%. Սա ամենաբարձր ցուցանիշն է առնվազն վերջին 20 տարիների ընթացքում", - ասել է նա:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր երեկոյան հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը՝ հայտարարելով ընտրությունների նախնական արդյուքները Բրյուսելից:
Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն էր: Այսօր ընտրություններ էին անցկացվում ԵՄ անդամ 21 պետություններում, մնացած 7-ում դրանք անցկացվել էին մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: Երկրների մեծ մասում ընտրատեղամասերն արդեն փակվել են, նախնական ընդհանուր արդյունքները հայտնի կդառնան Բրյուսելի ժամանակով 23:00-ից հետո, երբ կփակվեն վերջին ընտրատեղամասերը: