ԵԽ-ն հրապարակել է ճշտված գնահատական Եվրախորհրդարանի աթոռների բաշխման մասին: Ըստ այդմ՝ երկու խմբակցությունների եվրաթերահոռետեսներն ու ազգայնականները եվրախորհրդարանի նոր կազմում կարող են ակնկալել 113 աթոռ, ինչն ավելին է, քան նախորդ կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
ԵԽ գնահատականով՝ «Իտալիայի վարչապետ Մաթեո Սալվինիի դաշինքը», որը միավորում է եվրաթերահավատներին Ֆրանսիայից, Ավստրիայից, Բելգիայից, Իտալիայից և այլ երկրներից, կարող է ստանալ 57 աթոռ (անցած խորհրդարանում՝ 37), իսկ Brexit-ի կողմնակիցները «Ազատության և ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա»-ից կարող են ակնկալել ևս 56 մանդատ (ունեին 41-ը)։
Առայժմ հարցական է մնում, թե արդյոք այդ ուժերը կձևավորեն միասնական խումբ՝ հաշվի առնելով այն, որ երկրորդ խմբակցության կազմում կլինեն պատգամավորներ իտալական «Հինգ աստղ» շարժումից և Brexit-ի կողմնակիցներ։
Ճշտված տվյալներով՝ ևս 60 մանդատ կստանան «Եվրոպացի պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցության պատգամավորները (մինչ այդ՝ 76)։
Համաձայն հրապարակված կանխատեսման՝ ԵՄ-ում առաջատար «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» կստանա 178 մանդատ, սոցիալ-դեմոկրատները՝ 147, «կանաչները»՝ 70։
Մասնակցությունն ընտրություններին ռեկորդային էր վերջին տարիների համար և գերազանցել է 50 տոկոսը։