Կանադայի հարավային շրջանում նախորդ շաբաթվա վերջին բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է շուրջ 600 հրշեջ: Հաղորդվում է, որ այրվել է ավելի քան 105,000 հա տարածք: Հրդեհն ամենաբարձր` վեցերորդ աստիճանն է ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անտառային հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել են 28 ուղղաթիռ, 8 ինքնաթիռ և հատուկ սարքավորումներ: Հրդեհի պատճառով իրենց տներից տարհանվել է ավելի քան 5000 մարդ:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: