Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, այս մասին կառավարության ղեկավարը տեղեկացրել է այն բանից հետո, երբ նրա գլխավորած կառավարող Արմատական ձախ ուժերի կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) կուսակցությունը մոտ 9 տոկոսով պոպուլյարությամբ զիջել է գլխավոր ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը կիրակի կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում։ Միաժամանակ, կիրակի օրը անցկացվել է քաղաքապետերի, նահանգապետերի և տեղական ինքնակառավարման ու շրջանային խորհուրդների ընտրությունների առաջին փուլը։ Դրանց երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին։
«Ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես կխնդրեմ Հունաստանի նախագահին անհապաղ հայտարարել համազգային ընտրություններ»,- ասել է Ցիպրասը։ Ավելի վաղ վարչապետը քանիս ասել էր, որ կառավարությունը մինչև վերջ կաշխատի իր քառամյա մանդատը, և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։
Հունաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, որը հաշվել է երկրում ընտրաթերթիկների 28,06 տոկոսը, «Նոր դեմոկրատիան» ներկա պահին 33,25 տոկոս ձայն է հավաքում և Եվրախորհրդարանում կստանա 7 տեղ, կառավարող ՍԻՐԻԶԱ-ն՝ 23,92 տոկոս (6 տեղ)։