Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը մտադիր չէ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով արձակել Երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր` երկուշաբթի BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիայը:
«Նախագահը չի արձակի Ազգային ժողովը: Ընտրությունների արդյունքերը չեն պարտադրում դա», - նշել է նա:
«Երկրում չկա քաղաքական ճգնաժամ: Ընտրությունները, որոնք ցույց տվեցին ընտրողների ակտիվության աճ, չեն հանդիսանում նախագահ Մակրոնի պարտություն», - ընգծել է պետքարտուղարը:
ՀԻշեցնենք, որ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորում» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների 23,31%-ը, որին հետևում է իշխող «Հանրապետությունը առաջ» կուսակցությունը՝ 22.41% ձայներով: