Նախնական տվյալներով, Լիտվայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 66.62%-ով հաղթում է անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան, հայտնում է BBC.
Նաուսեդան տնտեսագետ է և նախկինում Լիտվայի բանկի խորհրդի մեջ է եղել, նա քաղաքականություն է եկել մասնավոր բանկային հատվածից: Պաշտոնապես նա որևէ կուսակցության հետ կապ չունի և տնտեսության ազատական մոդելի կողմնակից է:
Երկրորդ փուլում նրա մրցակիցը՝ Ինգրիդա Շիմոնիտեն, նախկին ֆինանսների նախարարն էր, Սեյմի պատգամավոր, «Հայրենիքի միություն-քրիստոնյա դեմոկրատների» պահպանողական կուսակցության թեկնածու: Շիմոնիտեն զգալիորեն զիջում է Նաուսեդային: