Հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են իրականացրել Թել-Ավիվում։ Նրանք դեմ են կառավարության մտադրությանը՝ ընդունելու մի օրենք, որը վարչապետին, կառավարության անդամներին և Կնեսեթի պատգամավորներին իմունիտետ կտա դատական հետապնդումից և կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները, փոխանցում է Panorama-ն:։
Ինքը՝ Բենյամին Նեթանյահուն, կասկածյալ է կոռուպցիայի վերաբերյալ երեք գործով։ Նեթանյահուն, որի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում, կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի խոշորագույն հեռուստահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգի մեջ։ Ըստ քննության տվյալների, Իսրայելի ամենահայտնի կայքերից մեկը պետք է բարեհաճ լուսաբաներ վարչապետի աշխատանքը։ Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունում խոսում են վարչապետի քաղաքական հետապնդման մասին։