Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանանց ձեռքով պատրաստած ժիլետ նվիրեցին։
«Սա նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ միգուցե մի օր պարոն վարչապետը գործնական հանդիպման ժամանակ կլինի հենց այս ժիլետով», - ասել է Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը, հայտնում է «Այսօր»-ը: