Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, սա տարածաշրջանային այց է, որի ընթացքում միջնորդները կայցելեն նաև Արցախ և Ադրբեջան։
#Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan received #OSCE Minsk Group Co-Chairs Igor Popov (#Russia), Stéphane Visconti (#France), Andrew Schofer (#US) and Andrzej Kasprzyk, the Personal Representative of the OSCE Chairman-in-Office.#NagornoKarabakh pic.twitter.com/lHDgPtFYVH
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) 27 мая 2019 г.