ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց է կատարել հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում «Էլոլա» ընկերության կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, հայտնում է News.am-ը:
Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվել է. «Էդ ճի՞շտ է, որ ասում են՝ թանը դնջացնում է»: Ի պատասխան, տաղավարի մոտ կանգնածներն ասացին, որ հանգստացնում է:
Մեկ այլ տաղավարում Փաշինյանը թթվասեր է փորձել ու ասել. «20 տարի թթվասեր չէի օգտագործում, բայց երբ «Մարիլան» փորձեցի, դրանից հետո մինչև հիմա օգտագործում եմ»: