Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբակից, հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, որը նախորդ օրը հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում պետք է հաղթեն նաև «հանուն Մխիթարյանի», հաղորդում է News.am-ը։
«Շնորհակալություն իմ ընկեր։ Հաղթեք չորեքշաբթի։ Առաջ տղաներ»,- գրել է Մխիթարյանը Թվիթերում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: