Սինգտապուրը 2010 թվականից առաջին անգամ գլխավորել է աշխարհի մրցունակ երկրների վարկանիշը, փոխանցում է Bloomberg-ը:
Սինգապուրը վարկանիշը գլխավորել է երկրում բարձտեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող աշխատուժի առկայության շնորհիվ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հոնկոնգը: ԱՄՆ-ը վարկանիշում առաջին հորիզոնականից իջել է երրորդ:
Վարկանիշը կազմվել է Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Management Development) փորձագետների կողմից: