Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դարձավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) պատվավոր նախագահ, տեղեկացրել է մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է NEWS.am-ը։
«Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ընդունվել է որոշում Նուրսուլթան Նազարբաևին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին»,- այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հնգամյակին, տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նազարբաևին շնորհել ԵԲՏԽ պատվավոր նախագահի կոչում՝ հաշվի առնելով նրա պատմական ավանդը ԵՏՄ կայացման գործում։