Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը և շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, որը թիմի հետ չի մեկնել Բաքու: Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
«Ես ու Մխիթարյանը 5-6 տարի է լավ ընկերներ ենք: Թվիթերում գրել էի, թե ինչ եմ մտածում: Մենք պետք է խաղանք նրա ու մեր վնասվածք ստացած ընկերների համար: Եթե մենք հաղթենք եզրափակիչում, դա կլինի նաև նրանց հաղթանակը»,- ասել է Պապաստատոպուլոսը:
«Իհարկե, հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Արդեն շատ է խոսվել Մխիթարյանի ու քաղաքական հարցերի մասին, բայց հիմա ժամանակն է խոսել ֆուտբոլից: Մխիթարյանը մեզ համար շատ կարևոր է խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում ենք հաղթանակ նվիրել նրան»,- ասել է Գրանիտ Ջական,
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: