Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 29-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պլանավորված են պետության ղեկավարի հանդիումները Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում ճշտել են, որ այցը տեղի կունենա հունիսի 4-ից 5-ը: Ուկրաինայի նախագահը, ինչպես հավելել են նրա վարչակազմում, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին կիրազեկի Ուկրաինայի արևելքի անվտանգության հետ կապված իրադրության մասին, կքննարկի Դոնբասի հակամարտության կարգավորման համար միջազգային ջանքերի ակտիվացման ուղիները, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ կարծիքներ կփոխանակի երկրում հետագա բարեփոխումների շուրջ: