Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմը Գերագույն ռադա է մտցրել պետության ղեկավարին պաշտոնից հեռացնելու մեխանիզմի վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին մայիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր Գերագույն ռադային փոխանցեցի պաշտոնից նախագահին հեռացնելու՝ իմպիչմենտի հատուկ ընթացակարգի մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,-հայտնել է նա:
Ստեֆանչուկը պարզաբանել է. «Իմպիչմենտի ընթացակարգը դուրս է գալիս Գերագույն ռադայի գործունեությունից՝ ներառելով Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի գործունեությունը»,- հայտնել է նա օրինագծի մանրամասների մասին