Անգլիայի Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը ցանկություն է հայտնել Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին տեսնել Մխիթարյանի մարզաշապիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Լինեկերը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հաճելի կլինի, եթե «Արսենալ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանը ներկայանան Մխիթարյանի մարզաշապիկով»,-գրել է նա: