Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցի, հայտնում է Factor.am-ը:
«Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է Նազարբաևից չստացած մեդալին, ապա պարոն Փաշինյանն ասել է.«Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»:
Նշենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով է պարգևատրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: