Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի ֆուտբոլի հավաքականի հետ՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնությանը Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել այս մարզաձևին վերաբերող խնդիրները: