Իսրայելի խորհրդարանը մայիսի լույս 30-ի գիշերը քվեարկել է ինքնարձակման և կրկնական ընտրությունների անցկացման օգտին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Այդ առաջարկությունը կողմ է քվեարկել է 74, իսկ 45 պատգամավոր:
Պլանավորվում է, որ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի սեպտեմբերի 17-ին:
Կնեսեթում այս քայլին են դիմել, քանի որ գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցած ընտրությունների արդյունքներով չկարողացավ կազմել կառավարող կոալիցիա: