Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի ստեղծագործությունները կվաճառվեն Փարիզում կայանալիք աճուրդում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Le Figaro թերթին, աճուրդը, որը կազմակերպում է Christie՚s տունը, կկայանա հունիսի 4-ին:
Աճուրդի կդրվեն երկու բրոնզե քանդակներ: Առաջինը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշիեի (1902 – 1959) գործն է, որն ստեղծվել է 1953 թվականին և պատկերում է ցլամարտիկի և ցուլի գանգ: Փորձագետները քանդակի արժեքը գնահատում են 2,5 միլիոն եվրո:
Ազնավուրի հավաքածուի ևս մեկ գործ Սեզար Բալդաչինիի «Տեսկոնիի տախտակը» քանդակն է, որն ստեղծվել է 1958 թվականին:
Լոտի նախնական արժեքը կազմում է 60 հազարից մինչև 80 հազար եվրո: