Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստան-ՆԱՏՕ երկխությունը ձգձգվող ճգնաժամում է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:
«Դրա փոխարեն վերցվել է մեր երկրի դիմադարձման, դեպի արևելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության էսկալացիայի Եվրաատլանտիկայում»: «Դրա հետ մեկտեղ Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել է Լավրովը:
«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը: