Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ 1% աճ է գրանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցը հույս է տվել, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը կթուլանա:
Հիշեցնենք, որ այս տարի թուրքական լիրան արժեզրկվել էր 14%-ով, ինչը պայմանավորված է ռուսական C-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացմամբ:
Հայտնի է, որ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել հունիսի վերջին՝ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի ժամանակ: