Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլին ուկրաինական «Наш» հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե որ պարագայում Մոսկվան և Կիևը կկարողանան բանակցություններ վարել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Սահակաշվիլին տեղեկացրել է, որ Կիև ժամանելուն պես իրեն դիմավորել են ռուս լրագրողները, որոնք ցանկանում էին իրեն մի քանի հարց տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին:
«Ես ասում եմ՝ ընկերներ, դուք ունեք ընկեր Գալուստյանին »,- ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ երկխոսությունը հնարավոր կդառնա, երբ Միխայիլ Գալուստյանն առաջադրվի ՌԴ նախագահական ընտրություններին։
Նա նշել է, որ ժողովուրդը կքվեարկի նրա օգտին, ապա ավելացրել. «Դրանից հետո կխոսեք մեզ հետ»: