ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնել Է Ռոսկոնգրեսի մամուլի ծառայությունը:
Արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հանդիպման մոդերատորը կլինի NBC News-ի թղթակից Կիր Սիմոնսը: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով կդիմի Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը:
Նշենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 6-8-ին: