Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ:
Մայիսի 31-ին՝ Երևանի «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականը, որը գլխավորում է А խումբը, կմրցի Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: B խմբում հայտնվեցին Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի ընտրանիները: