Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍՍ գործակալությունը:
Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։