Հունիսի 15-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան/ Թեհրան/Երևան ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իրենց էջում ներկայացնում է Արմենիա Էյրվեյզ ընկերությունը: Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Հայտնում ենք Ձեզ, որ հունիսի 15-ից Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան/ Թեհրան/Երևան ուղղությամբ:
Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից` ամեն օր:
Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով կենտրոնական գրասենյակ՝ Նալբանդյան 19 կամ ավիագործակալներից: Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ, հեռախոսի համար +98 21 8836 6400:
Միակողմանի տոմսի արժեքը սկսում է 69,000 դրամից:
Մանրամասաների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք 010 524401 հեռախոսահամարին»: