ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի Իրանի հետ երկխոսության համար. Ռոուհանի
Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը հնարավոր Է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, և ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար: Այդ մասին հունիսի 2-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Վաշինգտոնի հետ բանակցություններ կարող են անցկացվել միայն մեկ հնարավոր ճանապարհով»,- նշել Է նախագահը` հավելելով, որ «այդ ճանապարհը փոխադարձ հարգանքն Է»: «Առանց դրա չկան բանակցություններ»,- ասել Է Ռոուհանին: Իրանի նախագահը նաև նշել Է, որ «բանակցությունների սեղանից հեռացած և միջազգային պայմանագիրը ոտնակոխ արած կողմն ինքը պետք Է վերադարձնի երկխոսության նորմալ պայմանները»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին կոչ Է արել Վաշինգտոնին՝ փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե բառախաղով զբաղվել: