Պենտագոնը Սպիտակ տանը պատվիրել է դադարեցնել զինված ուժերի քաղաքականացումը՝ կապված ԱՄՆ հանգուցյալ սենատոր Ջոն Մակքեյնի անունով կոչված ռազմական նավը Թրամփի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում վերջինիս տեսադաշտից թաքցնելու հետ:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը դիտարկում է ռազմական ստորաբաժանումներին ղեկավար հրահանգներ ուղարկելու հնարավորությունը՝ ապագայում համանման խնդիրներից խուսափելու համար:
Շանահանը հաստատել է, որ Սպիտակ տան զինվորական ներկայացուցիչները ցանկանում էին, որ ամերիկյան ռազմանավ «Ջոն Մակքեյնը» «տեսադաշտից դուրս» լիներ, երբ Թրամփը Ճապոնիայում էր: Սա հայտնի էր դարձել ՌԾՈՒ ուղարկված նամակից և վրդովմունքի ալիք բարձրացրել: