Թուրքիան շարունակում է մնալ համայն մարդկության հույսը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «Hurriyet»-ը:
«Չնայած բոլոր ահաբեկչական հարձակումներին՝ մեր երկիրը շնորհիվ իր տնտեսության ու ժողովրդավարությանն էլ ավելի է զարգանում»,- ասել է նա:
Խոսելով այն մասին, որ աշխարհում զգալի փոփոխություներ են տեղի ունեցել` Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է դիմակայել այս վճռական ժամանակաշրջանին իր ամբողջ ուժով: