Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել է, որ ընտրական արշավ է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ եկել է ժամանակը ստուգելու ինքներս մեզ և այն ամենը, թե մենք ինչ կարող ենք անել, ահա թե ինչու եմ պատրաստ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդը»,-հայտարարել է Ջոնսոնը Twitter-ի իր էջում զետեղված տեսանյութում: