Ինչպես արդեն հաղորդել ենք, հունիսի 1-9-ը CONIFA-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի Հանրապետությունը հյուրընկալել է 8 թիմերի: Մարզական այդ խոշորագույն միջոցառման կապակցությամբ «Արցախփոստ» ՓԲ ընկերության կողմից հունիսի 4-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ գեղաթերթիկ` չորս նամականիշով:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Մոլդովայի «NOVA-Imprim» տպագրատանը՝ 4000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է ստեփանակերտցի նկարիչ-դիզայներ Արմեն Ղուկասյանը: