Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել, որտեղ կունենա բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ուկրաինայի նախագահը խոստացել է եվրոպացի բարեկամներին հիշեցնել Դոնբասում զոհված ու վիրավորված հարյուրավոր երեխաների մասին»,- ասված է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հունիսի 4-ին զետեղվել է Twitter-ում:
Բրյուսելում Զելենսկին հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Բրյուսելում Ուկրաինայի կողմից արծարծվելիք հարցերի թվում կլինի «Ղրիմի վերադարձման» ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, այդ թեման Զելենսկին մտադիր է քննարկել Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ