Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ լուծի Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով շփման գծի վերջին թեժացումը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավորենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգված ճգնաժամը», – ասել է Զախարովան։