Փարիզի իշխանությունները խորհուրդ են տալիս Սիթե կղզում բնակվող երեխաներին և կանանց (այստեղ է գտնվում ապրիլին այրված Նոտր Դամ տաճարը) կապարի մակարդակի բարձրացման պատճառով արյուն հանձնել ծանր մետաղի առկայությունը ստուգելու համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ֆրանսիայի առողջապահության տարածաշրջանային գործակալության (ARS) հաղորդագրության մեջ:
«Գործակալությունն առաջարկում է Սիթե կղզում բնակվող 7 տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին և հղի կանանց կապարի պարունակության վերահսկման համար արյան անալիզ հանձնել»,- նշված է փաստաթղթում:
Սիթե կղզու կապարով աղտոտվածության պատճառը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն է: Ապրիլի 17-ից չի գրանցվել օդի աղտոտվածության վտանգ, բայց բարձր ցուցանիշներ են նկատվել բնահողում և հարակից շենքերում:
Ապրիլի վերջին իշխանություններն արդեն զգուշացրել էին տաճարի շրջանում կապարով աղտոտվածության մասին: Նշվում էր, որ կապար է պարունակվել տաճարի ծայրաձողում: