ՀԱՕԿ լրատվականը սկսում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ կներկայացվեն հունիսի 21-30-ը Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին:
Էդգար Ստեփանյան
Մարզաձևը: Հեծանվասպորտ
Ծնվել է: 01.01.1997
Ծննդավայրը: ք. Մասիս
Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը: 2015 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ զբաղեցնելը (1 օր անց սկրեչ մրցաձևում Էդգարը դարձել էր Եվրոպայի չեմպիոն):
Ամենահիշվող հաղթանակը: 2014 թվականի Մ-19 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:
Եվրոպական խաղերում...
«Ցանկանում եմ մեդալ նվաճել, բայց չեմ կարող ասել, թե ինչպես կստացվի: Պետք է այդ օրը լավ ինքնազգացողությամբ արթնանամ և սպորտային բախտը ժպտա ինձ: Մրցաշարերից առաջ կանխատեսումներ չեմ անում: Ես մարզվում եմ, կտրվում եմ բոլորից և ամեն ինչից, որպեսզի հասնեմ լավ արդյունքի»:
Եվրոպական խաղերում հեծանվասպորտի մրցումային օրերն են՝ հունիսի 23, 27, 28, 29, 30: